Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    48%
    37 կմ/ժ
  • Լոռի 12°C
    80%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    89%
    6 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    20 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    50%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    89%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.2911
  • Դոլար = 387.973

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտին

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտին

Սիրիայում կարգավորման աշխատանքը, որը Ռուսաստանի կողմից անցկացվում Է Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ, ցույց Է տալիս իր արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստորեն ոչնչացվել Է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը, որն անցել Է տեսախորհրդաժողովի ռեժիմով:

Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը շարունակում Է ակտիվ ջանքեր ներդնել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը, նրա ինքնիշխանության վերականգնմանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ուղղությամբ»:

«Այդ առնչությամբ չի կարելի չնշել նաեւ այն աշխատանքի արդյունավետությունը, որն անցկացվել Է Աստանայի համաժողովի շրջանակներում՝ Իրանից եւ Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ,-նշել Է Ռուսաստանի ղեկավարը:-Համատեղ ջանքերով մեզ հաջողվել Է շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել Է»:

Բացի այդ, Պուտինի խոսքով, Սիրիայում նկատելիորեն նվազել Է բռնության մակարդակը, կարգավորվում Է խաղաղ կյանքը, իրականացվում Է բացառիկ քաղաքական գործընթաց՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ