Մեզ հորդորում են ԱԺ-ին չսովորեցնել՝ ինչպե՛ս աշխատել. Արսեն Թորոսյան. տեսանյութ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    20 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    35 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    55%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    4 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    17 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30076
  • Դոլար = 388.242

Մեզ հորդորում են ԱԺ-ին չսովորեցնել՝ ինչպե՛ս աշխատել. Արսեն Թորոսյան. տեսանյութ

Այսօր ԱԺ-ում «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական» բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման հետ կապված օրենքի նախագծի քննարկման ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Առողջապահության նախարարությունը «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական» բժշկագիտական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելուն դեմ է, սակայն եթե ԱԺ-ն հարկ համարի, որ այդ կենտրոնն ինքը կառավարի, ապա նա «դա կանի շատ բարձր մակարդակով»։

 

 

«Ըստ էության, կա 2 հակադիր կարծիք։ Կառավարության կողմից ներկայացվել է կարծիք առ այն, որ չկա անհրաժեշտություն մասնավորեցվող ընկերությունների ցանկից այս կենտրոնը հանելու, մինչդեռ նախագիծը հենց ուղղված է ցանկից այդ կենտրոնը հանելուն։ Ինչո՞վ է պայմանավորված Կառավարության այդպիսի կարծիքը»,-Թորոսյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Թորոսյանը պատասխանեց, որ հենց հիմա այդ բժշկական կենտրոնի մասնավորեցումն ընթացքի մեջ է: Նա, մասնավորապես, նշեց. «Պատրաստվում է մրցութային փաթեթ, որը Կառավարությունում քննարկվում է, եւ արդեն չգիտեմ՝ կընդունվի՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով այստեղ տեղի ունեցող գործընթացը։ Նաեւ դրանով է պայմանավորված, որ մենք կոչ ենք անում նմանատիպ նախագծեր նախաձեռնելուց առաջ առնվազն ինֆորմացիային տիրապետելու մակարդակում մեզ հետ համագործակցել, չնայած դրան ի պատասխան՝ ստանում ենք հորդորներ՝ չսովորեցնել ԱԺ-ին, թե ինչպես է պետք աշխատել. մենք ուզում ենք կառուցողական հուն տանել այդ ամենը»։

Նշենք, որ Արսեն Թորոսյանը նկատի ուներ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, քանի որ փոխնախարարը, արձագանքելով ԱԺ-ում հնչած բացասական կարծիքներին, ասել էր, որ ԱԺ–ն ավելի վաղ պետք է դրանով մտահոգվեր և կառավարությանը ներկայացներ իր դիտարկումները, ինչը դուր չէր եկել Արարատ Միրզոյանին։ Նա դիտողություն էր արել Առողջապահության փոխնախարարին՝ նշելով, որ կառաջարկեր քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատել սովորեցնել:

Ըստ Թորոսյանի՝ կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելը ենթադրելու է վերադարձ Առողջապահության նախարարության ուղիղ ենթակայություն. «Այսինքն՝ ես պիտի լինեմ այդ հիվանդանոցի տնօրեն նշանակողը, հաստիքացուցակ հաստատողը, տարեկան բյուջեն հաստատողը։ Եվ տարօրինակ է, գոնե իմ կարծիքը հաշվի չի առնվում այդ հարցերում, ոչ թե իմ անձի, այլ Առողջապահության նախարարի»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ, արձագանքելով Արսեն Թորոսյանի ելույթին, նշեց. «Ի գիտություն, պարոն Թորոսյան, էդ որ ասում եք՝ հորդորել էին ձեր տեղակալին, էդ հորդորողը ես եմ եղել, եւ դա եղել է ի պատասխան Ազգային ժողովին դիմելիս ոչ անհրաժեշտ կոռեկտության սահմանները պահելու համար, խնդրում եմ, տեղեկացեք մանրամասներին»։

Թեմայի այլ նորություններ