Մեզ համար կարևորը ՀՀ ժողովրդի կարծքին է. Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեզ համար կարևորը ՀՀ ժողովրդի կարծքին է. Ալեն Սիմոնյան

Մեզ համար կարևորը ՀՀ ժողովրդի կարծքին է. Ալեն Սիմոնյան

Իշխող ուժը հայտարարել է, որ քանի որ ընդդիմությունը համաձայնությունը չի տվել և հասարակության լայն շրջանում էլ պահանջ չկա, արտահերթ ընտրություններ չեն լինի: 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալավ թեմային, ասաց.

«Եթե կան մարդիկ, ուժեր, ովքեր արտահերթ ընտրությունների  անհրաժեշտություն են տեսնում, պետք է այդ հարցով  դիմեն ԼՀԿ-ին, ԲՀԿ-ին, արտախորհրդարանային ընդդիմությանը, այլ ոչ թե իշխանությանը, քանի որ իշխանությունը արել է այդ առաջարկը, որը չի ստացել համապատասխան պատասխան»:

Այն դիտարկմանը, որ  իշխանությունը փակում է սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այսինքն երբ մենք առաջարկում էինք արտահերթ ընտրությունների գնալ եւ ընդդիմությունը դա մերժում էր, դրանով չէր փակվո՞ւմ սահմանադրական ճանապարհը: Ընտրված իշխանությունը, չունենալով արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջ, հայտարարում է, որ եթե նման պահանջ չկա, մենք շարունակում ենք աշխատել, դա հակասահմանադրակա՞ն է: Երբ  մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել նման բան, մենք կքննարկենք այդ քննարկումը վերսկսելու հարցը: Քանի դեռ պատրաստ չեն, «Իմ քայլը» ունի իր վարչապետին:  Ես լսել եմ ընդդիմության առաջարկը՝ թող Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Ես էլ ասում եմ՝ թող իրենք բոլորով հրաժարական տան, որովհետեւ ոչ մի կապ չունեն ՀՀ ժողովրդի հետ»:

Թեմայի այլ նորություններ