Մեր վերջնանպատակը խաղաղությունն է. Ռոհանին՝ Պուտինին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Մեր վերջնանպատակը խաղաղությունն է. Ռոհանին՝ Պուտինին

«Կխոսենք երկկողմ հարցերի մասին, ԳՀՀԾ-ի մասին, տարածաշրջանում իրավիճակի մասին, այդ թվում՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում»,- ասել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը՝ Երեւանում Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ՝ ԵՏՄ գագաթաժողովից հետո, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն։

 

 

Ռուսաստանի նախագահն ասել է, որ «միշտ խոսելու եւ քննարկելու բան կա»՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի դինամիկան և երկկողմ կապերը:

 «Ես գոհունակությամբ փաստում եմ, որ ընթանում է համատեղ աշխատանք՝ Իրանը Եվրասիական տնտեսական միության աշխատանքին միացնելու ուղղությամբ։ Համոզված եմ, որ այդ աշխատանքն օգտակար կլինի մեր երկրներին։ Այն կառուցվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հիմնական դրույթների հիման վրա»,-նշել է Ռուսաստանի նախագահը։

 

Ռոհանին նշել է. «Բարեբախտաբար, երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջեւ առաջ են ընթանում, եւ եթե անգամ մենք հանդիպենք ամեն շաբաթ, մենք միշտ խոսելու բան կունենանք»։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունների պատմության երկար տարիների ընթացքում կողմերը «հասել են անկեղծության աննախադեպ մակարդակի»։

Իրանի նախագահը նշել է նաև. «Մեր երկու երկրները գտնվում են զգայուն տարածաշրջանում եւ, ցավոք, վերջին շաբաթում մենք տեսնում ենք բացասական դրսեւորումներ այստեղ։ Եվ որտեղ էլ մենք փոխգործակցենք, մեր վերջնանպատակը խաղաղությունն է, կայունությունը եւ անվտանգությունը»:

Թեմայի այլ նորություններ