Մեր խաղաղապահների միջոցով կնպաստենք գերիների փոխանակման հարցի արագ լուծմանը. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեր խաղաղապահների միջոցով կնպաստենք գերիների փոխանակման հարցի արագ լուծմանը. Լավրով

Մեր խաղաղապահների միջոցով կնպաստենք գերիների փոխանակման հարցի արագ լուծմանը. Լավրով

Ուրախ ենք, որ ՀՀ նորանշանակ ԱԳ նախարարն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է դեպի Մոսկվա: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովը:  

«Իհարկե հիշում ենք, որ այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է, և մեր ցավակցությունն ենք հայտնում այդ կապացությամբ: Ես հիշում եմ, թե որքան ընդգրկուն էր արձագանքը տեղի ունեցած ողբերգությանը ԽՍՀՄ-ում: Հույս ունեմ, որ նման բնական աղետների նկատմամբ մեր կոլեկտիվ պատրաստությունն այսօր շատ ավելի բարձր մակարդակում է»,- ասաց Լավրովը:

Նա նշեց, որ ԼՂ հակամարտության թեժ փուլից դուրս գալու քայլերը նոր են սկսվել: Լավրովը կարևորեց պատերազմը դադարեցրած՝ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների ստորագրած համատեղ հայտարարությունը: Նրա խոսքով՝ հայտարարության ստորագրումը թույլ է տվել փախստականներին և ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները: 

«Հայտարարությունը նաև ապահովել է պայմանավորվածություններ՝ տնտեսության վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման համար: Այդպիսով, մենք Կովկասը հակասությունների տարածաշրջանի կվերածենք կայունության և ծաղկման տարածաշրջանի՝ ի շահ այնտեղ ապրող ժողովուրդների: Մենք ամեն կերպ կնպաստենք այդ հարցում առաջընթացին»,- ընդգծեց Լավրովը:

Նա ասաց, որ ռուսական խաղապահներն իրենց պատասխանատվության գոտում համագործակցում են տեղի բնակչության հետ, նպաստում են փախստականների վերադարձին, օգնում են տարածքների ականազերծման հարցում, ԼՂ բնակչությանը տրամադրում են բուժօգնություն և լուծում են այլ մարդասիրական հարցեր: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ հայկական և ադրբեջանական կողմի հետ սերտ շփումների միջոցով ստեղծվում է հումանիտար արձագանքման կենտրոն:

«Մենք բոլոր առումներով աջակցում ենք այն միջազգային կառույցների գործունեությանը, որոնք պատրաստ են ներդնել իրենց ներուժը, ռեսուրսները և փորձը՝ խաղաղ կյանքի վերականգնման գործում: ՌԴ ղեկավարությունը որոշել է Կարմիր խաչի բյուջեում ավելացնել իր ներդրումը»,- ասաց նա:

Լավրովը հայտարարեց, որ կարևորագույն հարցերից է գերիների փոխանակումը: «Մեր խաղաղապահների միջոցով հնարավոր ամեն կերպ կնպաստենք այդ հարցի հնարավոր արագ լուծմանը: Գիտենք, թե դա որքան սուր թեմա է գերության մեջ հայտնվածների հարազատների, բարեկամերի և ընկերների համար: Իհարկե, նաև կարևոր է աճյունների փոխանակումը: Դա նույնպես խնդրի զգացմունքային կողմերից մեկն է, որը պետք է անհապաղ լուծել»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը:

Նա ասաց, որ հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակեն, թե ինչպես շարունակել նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման քայլերը: «Սա նաև հիանալի հնարավորություն է քննարկել մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև այլ՝ ոչ միայն տարածաշրջանային հարցեր»,- եզրափակեց Լավրովը:

Թեմայի այլ նորություններ