Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Երեւանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նախատեսված են ՄԽ համանախագահների հանդիպումները ՀՀ արտաքին գործերի նախարարի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք ժամանել են երեկ:

Շաբաթ օրը ԵԱՀԿ ՄԽ-ը այցելել էր Ադրբեջան, Բաքվում հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որը բավական սառն էր ընդունել խմբին, հայտարարել, որ վերջիններիս ինքը Բաքու չի հրավիրել, եկել են սեփական նախաձեռնությամբ եւ տարիներ շարունակ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում որեւէ առաջընթաց արձանագրել չեն կարողացել: Ըստ Ալիեւի՝ Մինսկի խումբը ի զորու չի եղել հասնել կարգավորման, այդ պատճառով էլ ինքը հարցը լուծեց ռազմական ճանապարհով:

Թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան այցերից բացակայել է Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ խոսնակի Ֆեյսբուքի էջից:

Թեմայի այլ նորություններ