Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, հեռանում է կուսակցության կառավարման խորհրդի կազմից և ջնջում է ֆեյսբուքյան իր անձնական էջը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    48%
    37 կմ/ժ
  • Լոռի 12°C
    80%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    89%
    6 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    89%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.2911
  • Դոլար = 387.973

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, հեռանում է կուսակցության կառավարման խորհրդի կազմից և ջնջում է ֆեյսբուքյան իր անձնական էջը

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, հեռանում է կուսակցության կառավարման խորհրդի կազմից և ջնջում է ֆեյսբուքյան իր անձնական էջը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Սա իր վերջին հայտարարությունն է այս թեմայով, այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու, նա նաև լքում է կուսակցության կառավարման խորհրդի կազմը, նաև կապաակտիվացվի ֆեյսբուքյան իր անձնական էջը։ Պատճառների մասին Մանե Թանդիլյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում.

Սիրելի հայրենակիցներ,տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։
 
Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ <<Լուսավոր Հայաստան>>-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
 
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։
 
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալրել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ․․․
Շնորհակալությու՛ն և առողջությու՛ն բոլորիդ։
 
 

Սիրելի հայրենակիցներ, Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ...

Опубликовано Mane Tandilyan Четверг, 13 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ