Մակունցը անհասկանալի է համարում ԲՀԿ-ի դիրքորոշումը` կարծիք չհայտնել Հրայր Թովմասյանի վերաբերյալ իրենց նախագծի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    45%
    33 կմ/ժ
  • Լոռի 13°C
    79%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    85%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    76%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.29121
  • Դոլար = 387.973

Մակունցը անհասկանալի է համարում ԲՀԿ-ի դիրքորոշումը` կարծիք չհայտնել Հրայր Թովմասյանի վերաբերյալ իրենց նախագծի մասին

«Իմ քայլը» խմբակցության հիմնավորումները՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, ծանրակշիռ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները  դադարեցնելու վերաբերյալ նախագծի հիմնավորումները թույլ են:

Մակունցի խոսքով` նախագծի վերաբերյալ ԲՀԿ-ի որոշումը  քաղաքական է: Ըստ Լիլիթ Մակունցի` անհասկանալի է, որ «Բարգավաճ Հայաստանն» այժմ դիրքորոշում չի հայտնում, թեև նախկինում նրանք դեմ էին քվեարկել Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելուն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիրքորոշում չի հայտնում, այլ ընդամենը գերադասում է կարծիք չհայտնել: Կարծում եմ՝ սրանք տարբեր են»,-նշեց Լիլիթ Մակունցը:

 

Թեմայի այլ նորություններ