Լը Պեն․ «Թուրքիայի նախագահը դիմում է սադրանքների»
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    45%
    35 կմ/ժ
  • Լոռի 12°C
    78%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    51%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.2911
  • Դոլար = 387.973

Լը Պեն․ «Թուրքիայի նախագահը դիմում է սադրանքների»

Լը Պեն․ «Թուրքիայի նախագահը դիմում է սադրանքների»

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը  սատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։

Լը Պենը նշել է, որ չնայած Մակրոնի հետ ունեցած միլիոնավոր տարաձայնություններին, այնուամենայնիվ վճռականորեն աջակցում է նրա այն հայտարարությանը, ըստ որի՝ Էրդողանը սադրիչ գործողություններ է իրականցնում։

Նրա խոսքով՝ Մակրոնին ուղղված Թուրքիայի նախագահի սպառնալիքներն իրականում թիրախավորում են Ֆրանսիային։ 

Նշենք, որ սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան անընդունելի կերպով  Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում։

«Գործ ունենք միմյանց հաջորդող սադրանքների հետ, ինչը հարիր չէ [Թուրքիայի նման] մեծ պետությանը։ Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։ Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք։ Դա, սակայն, վերաբերում է կառավարությանը, բայց ոչ թուրքական պետությանը կամ ժողովրդին»,-ասել էր Մակրոնը։ 

Մակրոնի հայտարարությանը անդրադարձել էր նաև Էրդողանը։ Նա մասնավորապես ասել էր․ «Հեռու մնացեք Թուրքիայից ու թուրք ժողովրդից»։ Նա հիշեցրել է Ալժիրի պատերազմն անկախության համար, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, և որոնցից շատերի արյունն, ըստ Էրդողանի, Ֆրանսիայի ղեկավարության ձեռքին է:

«Դուք մեզ մարդասիրության դասեր չեք կարող տալ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մասին Մակրոնին ասել է անձնական հանդիպումների ժամանակ:

Աղբյուր`    haber7.com

Թեմայի այլ նորություններ