Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում իրենց բոլոր առաջարկներն ընդունվել են, բոլոր մտահոգությունները փարատված են, ուստի «Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու նախագծին: