Լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների. ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների. ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահին

Լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների. ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ուղերձում ասված է.

«Հարգելի պարո'ն Սիմոնյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Խնդրում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  շնորհավորանքները փոխանցել նաև ընտրվելիք ԱԺ փոխնախագահներին, մշտական հանձնաժողովների նախագահներին,խմբակցությունների ղեկավարներին և բոլոր պատգամավորներին:

2020թ աշնանային 44-օրյա պատերազմում մենք կորցրինք ոչ միայն մեր հայրենիքի զգալի մասը, այլև երկու եղբայրական հանրապետությունների միջև ակտիվ շփումները,որոնց հիմնաքարը դեռևս դրված էր Հայաստանի և Արցախի 1-ին գումարումներից:Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ փոխայցելությունները երկու խորհրդարանների  նախագահների, խմբակցությունների,մշտական հանձնաժողովների մակարդակով:

Մեզ  համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այն եզակի հարթակներից է, որտեղ կարող ենք քննարկել ավելի կոնկրետ ու թեմատիկ խնդիրներ:

Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև օրենքների և քաղաքական քննարկումների առումով արդեն իսկ ունենք ձևավորված ավանդույթներ:

Նախորդ գումարումների խորհրդարանները կուտակել են քաղաքական բանավեճերի, մտքերի փոխանակման բավարար փորձ և երկու խորհրդարանների ղեկավարներից է կախված դրանց հետագա ընդլայնումն ու խորացումը:

Մենք այսօր գտնվում ենք առաջիկա համատեղ գործունեության մեկնակետում: Ինչպես դնենք հիմնաքարը, այնպես էլ կընթանան հետագա  աշխատանքները:

Հայկական երկու պետությունների համար այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում կարևոր է Արցախյան հիմնահարցն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը:Կարծում եմ՝ սրանք այն երկու գերխնդիրներն են, որոնց նկատմամբ և΄ իշխանությունը, և΄ ընդդիմությունը պարտավոր են իրավիճակի ընդհանուր քաղաքական ընկալման դաշտ ձևավորել: Այն բարդ ճանապարհ է, բայց պետք է լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների: Գարեգին Նժդեհն ավանդել է՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար: Մենք միասին 140 պատգամավոր ենք: Վստահ եմ՝ հաջողություններ կարձանագրենք:

Աստված պահապան Հայաստան աշխարհին»:

Թեմայի այլ նորություններ