ԼՂ կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ. ՌԴ-ն իրեն թույլ չի տալիս միջամտել ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին. Դաշնային խորհրդի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԼՂ կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ. ՌԴ-ն իրեն թույլ չի տալիս միջամտել ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին. Դաշնային խորհրդի նախագահ

ԼՂ կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ. ՌԴ-ն իրեն թույլ չի տալիս միջամտել ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին. Դաշնային խորհրդի նախագահ

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պահանջում է լրացուցիչ բանակցություններ: Մենք իհարկե ակնկալում ենք ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված մյուս պետությունների ջանքերի ավելացում»,- հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում:  

Մատվիենկոն հավելել է, որ ռուսական կողմը թույլ չի տվել հակամարտության հետագա էսկալացիա և մարդկային նոր կորուստներ:

«Դա շատ դժվար համաձայնություն էր, դրան հասնելը հեշտ չի եղել: Այսօր հակամարտության գոտում հենց ռուս խաղաղապահներն են ապահովում այդ հայտարարության կատարումը, թույլ չեն տալիս խախտել դրա պայմանները, վերադառնալ զինված հակամարտությանը, նպաստում են խաղաղ կյանքի վերականգնմանը»,- հայտարարել է Մատվիենկոն:

Ռուսաստանը չի միջամտում ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին, բայց պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապատասխան խնդրանքի դեպքում, հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս միջամտել ներքին խնդիրներին և ԱՊՀ տարածքում, և ցանկացած այլ երկրում։ Բայց մենք միշտ պատրաստ ենք աջակցել, եթե մեզ դիմեն այդ հարցով, բայց մենք չենք պարտադրում մեր տեսակետը, չենք փորձում ինչ-որ քայքայիչ գործողություններով ազդել այս կամ այն իրավիճակի վրա: Չնայած այս ամենին, լավ գիտենք և հասկանում ենք, որ շատ գործընթացներ, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, տեղի են ունենում մի շարք պետությունների ակնհայտ միջամտությամբ»,- ասել է Մատվիենկոն և հավելել, որ այդ ամենը հանգեցնում է շատ լուրջ հետևանքների:

Թեմայի այլ նորություններ