Լավրովը պայմաններ է տեսնում Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լավրովը պայմաններ է տեսնում Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար

Լավրովը պայմաններ է տեսնում Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախադրյալներ է տեսնում Հարավային Կովկասի տարածաշրջանը հակասությունների գոտուց կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար: Այս մասին Լավրովն ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ Մոսկվայում կայացած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում:

«Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ուզում եմ նշել կարևորությունը այն համատեղ հայտարարության, որը ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև նոյեմբերի 9-ին և դադարեցրեց պատերազմը, ապահովեց պայմանավորվածություններ, որոնք թույլ են տալիս փախստականներին վերադառնալ իրենց օջախները, ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Մենք կարող ենք Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածել կայունության և բարգավաճման տարածաշրջանի այնտեղ ապրող բոլոր ազգերի համար: Մենք ամեն կերպ կաջակցենք այս ուղությամբ ընթանալուն»,- ասաց Լավրովը:
 

Նա Հայաստանի ԱԳ նախարարին իր ցավակցությունները փոխանցեց նաև Սպիտակի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ:

«Այս մակարդակով իմ առաջին այցի ընտրությունն ամբողջովին համապատասխանում է հայ-ռուսական հարաբերությունների ոգուն, որը հիմնված է խորը կապերի, բազմադարյա բարեկամության և մեր եղբայրական ժողովուրդների ավանդույթների վրա: Ուզում եմ Ռուսաստանին և անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել այս տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից` Թուրքիայի և Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, Արցախի նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմում կրակի դադարեցման ձեր ջանքերի համար»,- նշեց Այվազյանը:

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական կոթողների պահպանման կարևորությանը: 

Թեմայի այլ նորություններ