ԿԸՀ-ն հուլիսի 22-ին արտահերթ նիստում կհայտարարի ԱԺ առաջին նիստի օրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    15 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

ԿԸՀ-ն հուլիսի 22-ին արտահերթ նիստում կհայտարարի ԱԺ առաջին նիստի օրը

ԿԸՀ-ն հուլիսի 22-ին արտահերթ նիստում կհայտարարի ԱԺ առաջին նիստի օրը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ժամը 16:00-ին արտահերթ նիստում կկազմի Աժ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը:

Նիստում կհայտարարվի նաև 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի գումարման օրը:
 
ԿԸՆ-ն արտահերթ նիստում ուժը կորցրած կճանաչի նաև արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը:
 

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2021-ի հունիսի 20-ին : Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել էր 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն հուլիսի 17-ին հրապարակել էր իր որոշումը՝ ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

Թեմայի այլ նորություններ