Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով պայմանավորվածությունների գլխավոր արդյունքները, հայտարարել է, թե ամենաարժեքավորն այն է, որ «թնդանոթները լռում» են, եւ մարդիկ չեն զոհվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Անհրաժեշտ է դիմել ռազմական փորձագետներին, բայց առաջին հերթին, իհարկե, կենտրոնանալ այն բանի վրա, որ թնդանոթները լռում են։ Սա գլխավոր արդյունքն է։ Մարդիկ չեն զոհվում։ Սա ամենաարժեքավորն է, որ կարող է լինել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը գնահատում հրադադարը կնքելուց հետո առաջին օրերը։