Կորոնավիրուսի դեմ պատվաստման նախ եւ առաջն կենթարկվեն բուժաշխատողները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    68%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Կորոնավիրուսի դեմ պատվաստման նախ եւ առաջն կենթարկվեն բուժաշխատողները

Կորոնավիրուսի դեմ պատվաստման նախ եւ առաջն կենթարկվեն բուժաշխատողները

Այս շաբաթվա ընթացքում աշխարհի 120 տարբեր հաստատություններում էին անցկացնում կորոնավիրուսի դեմ BioNTech, Pfizer եւ չինական Fosun Pharma ընկերությունների ստեղծած պատվաստանյութերի փորձարկումներ: ԱՄՆ-ում եւս 89 ընկերություններ իրականացնում են Նուբար Աֆեյանի ղեկավարած ‘’Մոդերնա’’ ընկերության ստեղծած պատվաստանյութը:

Նյու Յորքում ‘’Մոդերնա’’-ի պատվաստանյութի ուսումնասիրություններն իրականացնող խմբի ղեկավար Ֆրենք Էդերի խոսքերով, եթե այս պատվաստանյութը հաջողությամբ անցնի նաեւ այս փուլը, կսկսվի նյութի զանգվածային թողարկում:

Չնայած տեխնոլոգիական նոր միջոցների կիրառման արդյունքում պատվաստանյութերը ներկայացվեցին ռեկորդային կարճ ժամանակահատվածում, դրանց ապահովության ու մարդկանց համար անվտանգության հարցերը դեռեւս պետք է ենթարկվեն լուրջ քննության:

Վանդրեբիլթի համալսարանից Ուիլյամ Շաֆներն ասում է, որ ամենամեծ ուշադրությունն այժմ պիտի կենտրոնացվի այս նյութերի անվտանգության վրա: ‘’Փորձարկումների երրորդ փուլը հենց դա է ստուգում’’, ասում է նա:

Հիշեցնենք, որ երրորդ փուլին մասնակցում են տասնյակ հազարավոր կամավորներ, որոնք համաձայնվում են ընդունել պատվաստանյութը: Գիտնականները հույս ունեն, որ արդյունքը կերեւա մինչեւ տարեվերջ:

Օքսֆորդի համալսարանի կողմից ստեղծված պատվաստանյութը նույնպես առաջ է բերել մարդու իմունային համակարգի նկատելի փոփոխություն, սակայն ուժեղ հակազդեցությունը չի երաշխավորում, որ այն մարդուն կպաշտպանի կորոնավիրուսից, ասում են գիտնականները, ու մեկ անգամ եւս շեշտում երրորդ փուլի անցկացման կարեւորությունը:

Պատվաստանյութի չափազանց կարեւորության պատճառով Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը ընկերություններին արդեն միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ են հատկացնում, որպեսզի դրական արդյունքի դեպքում զանգվածային արտադրությունը սկսվի առանց վայրկյան կորցնելու:

Հիմա խոսք է գնում այն մասին, թե բնակչության որ հատվածն է առաջինը ստանալու պատվաստում: Եվ կարծիք կա, որ այդ հատվածը լինելու են բուժաշխատողները:

Թեմայի այլ նորություններ