Կոնգրեսական Փալոնի առաջարկած փոփոխությունը ներառվեց Ազգային պաշտպանության մասին օրենագծում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    26%
    30 կմ/ժ
  • Լոռի 10°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Կոնգրեսական Փալոնի առաջարկած փոփոխությունը ներառվեց Ազգային պաշտպանության մասին օրենագծում

Կոնգրեսական Փալոնի առաջարկած փոփոխությունը ներառվեց Ազգային պաշտպանության մասին օրենագծում

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած համար 397 փոփոխությունը, որը կպարտադրի ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առանձին զեկույց ներկայացնել «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333րդ կետով տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության մասին, ընդգրկվել է Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի նախագծի ընդհանուր փաթեթում և քվեարկության կդրվի ամբողջ փաթեթով, որը չափազանց հավանական է դարձնում փոփոխության վերջնական հաստատումը: Դրա մասին հաղոդում են ամերիկահայ շրջանակները:

Կոնգրեսական Փալոնի փոփոխության առաջարկով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի՝ անդրադառնալով ամերիկյան ռազմական օգնություն ստացող այն պետություններին, որոնք կարող են միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ իրականացրած լինեն ԱՄՆ-ի ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ հետո:

Այս զեկույցում ներառված կլինեն նաև մարդու իրավունքների վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ և լրացուցիչ քայլեր, որոնք կարող են ընդունվել ՝ այս տեսակի խախտումները կանխելու համար: Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի նախագիծը շուտով կդրվի քվեարկության:

Թեմայի այլ նորություններ