Խոսել եմ Ջուլֆալակյանի հետ եւ հորդորել վերանայել մանդատից հրաժարվելու որոշումը․ Մխիթար Հայրապետյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    93%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

Խոսել եմ Ջուլֆալակյանի հետ եւ հորդորել վերանայել մանդատից հրաժարվելու որոշումը․ Մխիթար Հայրապետյան

Խոսել եմ Ջուլֆալակյանի հետ եւ հորդորել վերանայել մանդատից հրաժարվելու որոշումը․ Մխիթար Հայրապետյան

Կան բազմաթիվ քննարկումներ, խնդիրներ, որոնց շուրջ մենք ունենում ենք զրույցներ գործադիրի մեր ընկերների հետ, եւ մեր վեճը բացառապես գաղափարական է։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմանը։ 

Նա հայտնեց, որ այս ընթացքում խոսել է Ջուլֆալակյանի հետ եւ հորդորել վերանայել որոշումը։ Հայրապետյանը նաեւ չթաքցրեց, որ շատ տխրել է այդ որոշումից, սակայն ավելին ասել պատճառների մասին չկարողացավ։ «Հույս ունեմ, որ նա կփոխի իր որոշումը։ Իմ կարծիքով՝ Արսեն Ջուլֆալակյանի հեռացումը օրենսդիր գործունեությունից վնասում է թե՛ ոլորտին, թե՛ մեր հանձնաժողովին։ Նա մնում է ոլորտի լավագույններից մեկը, եւ ես կարծում եմ, որ որեւէ մեկը չի շահելու, եթե պարոն Ջուլֆալակյանը վայր դնի իր մանդատը»,- ասաց Հայրապետյանը: Պատգամավորը չբացառեց, որ առաջիկայում հանարավոր է՝ հանդիպում լինի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ Ջուլֆալակյանի հետ:

Այնուամենայնիվ, Հայրապետյանը շեշտեց, որ Արայիկ Հարությունյանն ունի իրենց խմբակցության լիակատար վստահությունը՝ պնդելով, որ աշխարհի որեւէ երկրում կրթական բարեփոխումները հեշտությամբ չեն տրվել։

Թեմայի այլ նորություններ