Կարծում եմ՝ Զոհրաբյանն այլևս չի էլ ուզում լինել հանձնաժողովի նախագահ, որ ավելի ազատ արտահայտի իր մտքերը. Կոնջորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կարծում եմ՝ Զոհրաբյանն այլևս չի էլ ուզում լինել հանձնաժողովի նախագահ, որ ավելի ազատ արտահայտի իր մտքերը. Կոնջորյան

Կարծում եմ՝ Զոհրաբյանն այլևս չի էլ ուզում լինել հանձնաժողովի նախագահ, որ ավելի ազատ արտահայտի իր մտքերը. Կոնջորյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց, որ անձերն այս պարագայում կարևոր չեն, անկախ կուսակցական պատկանելությունից՝ ով էլ լիներ այս հանձնաժողովի նախագահ, պետք է արժանանար այդ նույն գործընթացին և վերաբերմունքին:

«Հեշտ է սիրել քո համախոհին, հեշտ է համաձայն լինել քո համախոհի հետ, բայց այն անձը կամ անձինք, ովքեր իրենց կարգավիճակի բերումով կոչված են պաշտպանելու մարդկանց իրավունքները, նշանակում է, որ առաջին հերթին կոչված են պաշտպանելու այն մարդկանց իրավունքները, ովքեր նաև իրենց նման չեն: Եվ առաջին հերթին՝ պաշտպանել մարդու իրավունքները՝ նշանակում է պաշտպանել նրանց իրավունքները, ովքեր տարբերվում են քեզանից»,- նշեց Կոնջորյանը:

Պատգամավորի խոսքով՝ այն արտահայտությունն ու գրառումները, որոնք իրեն թույլ է տվել Զոհրաբյանը, ծրագրված կերպով քաղաքական դաշտում այսօր զարգացող մի նարատիվ է, որը շատ վտանգավոր և կործանարար կարող է լինել:

«Այդ նարատիվը՝ ժողովրդին՝ իշխանություն ձևավորողի իրավունքից զրկելու նարատիվ է: Ես պատկերացնում էի, որ տիկին Զոհրաբյանը ինքը պետք է լիներ այն անձը, ով հենց իր համախոհների կողմից ժողովրդին ժեխ ասելու նարատիվի դեմը պետք է առներ՝ հանդես գալով որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ»,- նշեց Կոնջորյանը:

Կոնջորյանի կարծիքով՝ Զոհրաբյանը չի էլ ուզում այլևս լինել հանձնաժողովի նախագահը, որ գուցե ավելի ազատ արտահայտի իր մտքերը:

Թեմայի այլ նորություններ