Կառավարությունը ռազմական դրությունը շուտով կհանի
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարությունը ռազմական դրությունը շուտով կհանի

Առաջիկայում կառավարությունը հանդես կգա սեպտեմբերի 27-ից հանրապետությունում գործող ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությամբ: Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովը, սակայն, այսօրվա նիստում դրական եզրակացություն չի տվել ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների որոշման նախագծին: 

Այն, որ կառավարությունը պատրաստվում է հանդես գալ ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությամբ, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ասացին «Իմ քայլի»՝ ընդդիմության՝  ռազմական դրությանը վերաբերող հերթական նախագծի քննարկման ժամանակ: Արմեն Խաչատրյանը նաև ժամկետ նշեց՝ 7-8 օրվա ընթացքում: Նա ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պատգամավորներին հորդորեց սպասել հենց այդքան: Ասաց. «Խնդրում եմ՝ սպասենք, թող այդ խնդրին անդրադառնան երկրի անվտանգության համար պատասախանատու մարմինները: Իրենց առաջարկով թող դա արվի»։

Կառավարության մտադրության մասին ընդդիմությունը չգիտեր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը ներկայացնում էր «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ընդդիմության որոշման նախագիծը, հակադարձեց՝ եթե ընդամենը 10 օր հետո է կառավարությունը հանելու ռազմական դրությունը, ինչու հիմա չանել դա. «Եթե շատ լուրջ, այնպիսի վտանագավոր վիճա՞կ կա, որն ստիպում է 7-10 օր հետաձգել, խնդրում եմ, հնչեցրեք, էդ ինչի՞ պիտի 7-10 օր մենք սպասենք»։

Թեմայի այլ նորություններ