Կառավարությունը լուծարեց «Պետական լոտո» ՓԲԸ-ն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    26%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    91%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    51%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    26%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    88%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    26%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    62%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարությունը լուծարեց «Պետական լոտո» ՓԲԸ-ն

Կառավարությունը լուծարեց «Պետական լոտո» ՓԲԸ-ն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց լուծարել «Պետական լոտո» ՓԲԸ-ն, որն այս պահին փաստացի չի գործում (գտնվելու վայրը՝ Վանաձոր, Տիգրան Մեծի 16): Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Կառավարության առանցքային մոտեցումները պետական ռեսուրսների կառավարման մասով հանգում են հետևյալին.

- ռեսուրսների կառավարումը պետք է իրականացվի արդյունավետ, օգտավետ և խնայողաբար.

- հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ. չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր և (կամ) տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ։

Վերջին տարիներին Ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում և դրա հետագա գոյությունը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համատեքստում գնահատվում է ոչ նպատակահարմար:

Ընկերության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է,

Ընկերության հարկային պարտավորությունները մարված են,

վերջին գույքագրման արդյունքներով դեբիտորական և կրեդիտորական պարտավորություններ չեն արձանագրվել,

Ընկերությունը անշարժ և շարժական գույք չունի՝ բացառությամբ բանկային հաշվում առկա դրամական միջոցների՝ շուրջ 30,310,774 ՀՀ դրամ: 

Թեմայի այլ նորություններ