Կան հարցեր, որոնց հետ կապված առնվազն այս փուլում որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել․ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կան հարցեր, որոնց հետ կապված առնվազն այս փուլում որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել․ Փաշինյան

Կան հարցեր, որոնց հետ կապված առնվազն այս փուլում որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել․ Փաշինյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը ունի՞ հավելված։ «Այս կոնտեքստում ուզում եմ հավելել, որ համաձայնագրում ոչ Սանասար անունն ենք գտնում՝ Կուբաթլու և ոչ էլ Կովսական՝ Զանգելանը, իսկ անընդհատ լսում ենք, որ մեր զինվորները ստիպված իրենց կանգնած դիրքերից նահանջում են։ Եթե համաձայնագրում կոնկրետ ֆիքսված չկա այդ անունները, և փաստացի ոչ մի բան չի ասվում, ինչո՞ւ են մեր սահմանապահներին անընդհատ հորդորում հետ նահանջել։ Երկրորդ հարցը վերաբերում է Բերձորի միջանցքին, այս մասով կուզենայի՝ ավելի մանրամասնեիք: Արդյոք այդ միջանցքը միայն մարդասիրակա՞ն է, թե՞, օրինակ, Արցախի Հանրապետություն մենք կարողանալու ենք ռազմամթերք տեղափոխել։  
 

Նիկոլ Փաշինյանն էլ, արձագանքելով հարցին, նշեց, որ ոչ մի հավելված գոյություն չունի։  «Ինձ այսօր ասացին, որ այդպիսի լուրեր կան, թե գոյություն ունեն ինչ-որ հավելվածներ, ինչ-որ այլ բաներ»։

Վարչապետը նաև նշեց, որ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որը բավականին աշխատատար գործընթաց է։ «Թույլ տվեք ասել, որ կան հարցեր, որոնց հետ կապված առնվազն այս փուլում որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել, և ես հասկանում եմ գայթակղությունը, որ մենք ուզում ենք բոլոր հնարավոր մանրամասներին անդրադառնալ։ Ոչ մի խոչընդոտ չկա, որ Ազգային ժողովում դռնփակ նիստ հրավիրենք, և ես պատրաստ եմ բոլոր հարցերին, նրբություններով և ապացույցներով անդրադառնալ։ Եվ ուզում եմ ձեզ խնդրել, որ ամեն ինչ հրապարակային քննարկելու այդ գայթակղությունից հրաժարվենք, նաև որովհետև, այնուամենայնիվ, ասվեց, որ բանակցային որոշակի գործընթացներ կան»։

Վարչապետը նաև առաջարկեց, որ որոշ տեղեկություններ այս փուլում չնշվեն։ «Որ ասում են՝ 600 մարդ մյուս տարի կրճատվելու է, սա «ասում են-ի» ռեժիմով հատկապես այս փուլում աշխատելը այդքան էլ ճիշտ չէ, այն պարագայում, երբ կան գործընթացներ, և այդ գործընթացներում մենք ամեն ինչ բաց քննարկենք, ռազմական դրության պայմաններում այդքան էլ ճիշտ չէ։ Հասկանալով, որ ԱԺ-ն և պատգամավորները իրավունք ունեն, և Կառավարությունը պարտավոր է պատասխանել բոլոր հարցերին, առաջարկում եմ դռնփակ նիստ անել, բոլոր հարցերին պատասխանել, հետո կարող ենք պայմանավորվել, թե որ մասն ենք ինֆորմացիայի բաց արտահայտում և որ մասը բաց չենք արտահայտում»։

Գուրգեն Բաղդասարյանն էլ նշեց, որ կողմ են դռնփակ նիստ անցկացնելուն՝ հավելելով, որ մի ամիս առաջ նման առաջարկով հանդես են եկել։

Թեմայի այլ նորություններ