Կա՛մ կարդացեք օրակարգը, կա՛մ ավելի ազնիվ եղեք ու քաղաքացիներին մոլորության մեջ մի գցեք. Պապոյանը՝ Սիմոնյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կա՛մ կարդացեք օրակարգը, կա՛մ ավելի ազնիվ եղեք ու քաղաքացիներին մոլորության մեջ մի գցեք. Պապոյանը՝ Սիմոնյանին

Կա՛մ կարդացեք օրակարգը, կա՛մ ավելի ազնիվ եղեք ու քաղաքացիներին մոլորության մեջ մի գցեք. Պապոյանը՝ Սիմոնյանին

Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Օրակարգային հարցերը ներկայացնելուց հետո ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ասաց. «Օրակարգում 16 հարց է, և ուզում եմ գտնել սրանցից գեթ մեկ հարց, որն ադեկվատ է մեր առջև կանգնած մարտահրավերներին: Օրակարգը հաստատելուց ի՞նչ տրամաբանությամբ եք առաջնորդվում»: Պատգամավորը հիշեցրեց, որ հինգ տարի անց խաղաղապահները դուրս են գալու Ադրբեջանից:

Հակադարձելով ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի արձագանքին՝ կապված օրակարգային հարցերի ոչ ադեկվատ լինելու հետ, «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց. «Կամ կարդացեք օրակարգը և օրակարգում ընդգրկված օրենքները, կամ, եթե կարդացել եք, ավելի ազնիվ եղեք և մեզ դիտող ՀՀ հազարավոր քաղաքացիների մոլորության մեջ մի գցեք»:

«Էս էլ հո հայերեն եմ խոսում: Պարոն Պապոյան, հատուկ ձեզ համար կրկնեմ: 16 հարց եք ընդգրկել, այդ 16-ից գոնե մեկը կարո՞ղ է կոնկրետ մարտահրավերին ուղղված լինել, թե՞ չէ»,- հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթի: Նրա խոսքով` մենք ժամանակ վատնելու իրավունք չունենք. «Որպեսզի իներցիայի չտանք ու էլի կանգնենք փաստի առաջ, որովհետև դուք իներցիան կարծես շատ եք սիրում»:

 

Այսօրվա օրակարգային հարցերից է նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: 

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նիստի սկզբում ներկայացրեց Ազգային ժողովի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ նախագիծը:

Այնուհետև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում, և արդյոք համաչա՞փ են այսօրվա օրակարգային հարցերը կոնկրետ մարտահրավերի: «4 տարի, 8 ամիս, 19 օր և 12 ժամ: Սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է այն տխրահռչակ հայտարարության հիման վրա պահանջել ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը Արցախից: Սա նաև այն ժամանակն է, որ պետք է օգտագործենք, որ պատրաստ լինենք նման հավանական զարգացման»:

Արարատ Միրզոյանն էլ համաձայնեց, որ կան մարտահրավերներ. դրանցով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ: Նրա խոսքով՝ դրանցում դերակատարություն ունի նաև Ազգային ժողովը՝ ընդգծելով, սակայն, որ ԱԺ-ի առօրյա պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել և չի կարող անվավեր ճանաչել: «Մենք ունենք նաև մեր առջև կանգնած բազմաթիվ այլ խնդիրներ, մենք չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով, մենք կարող ենք զբաղվել մեկ հարցով, երկու հարցով, երեք հարցով՝ ըստ առաջնահերթությունների, բայց զուգահեռաբար նաև չորրորդ հարցով, հինգերորդ հարցով, քսանվեցերորդ հարցով, սա մեր առաքելությունն է և պարտավորությունը»:

ԱԺ նախագահը նաև հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները բարձրաձայնում են քննարկվող հարցերի ոչ ադկետվատ լինելու մասին, սակայն մասնակցում են քննարկումներին: «Մենք տեսնում ենք ձեր պատգամավորների՝ շատ ակտիվ ներգրավվածությունը, ինչ շատ լավ է և ողջունելի, և տեսնում ենք, որ ձեր պատգամավորներից որևէ մեկը ասում է, որ, այո, շատ կարևոր հարց է, և այս հարցը պիտի այսպես լինի, ոչ թե այսպես և այլն»:

Թեմայի այլ նորություններ