Իտալիան արգելել է 13 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը․ Հայկական Ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    50%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

Իտալիան արգելել է 13 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը․ Հայկական Ժամանակ

Իտալիան արգելել է 13 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը․ Հայկական Ժամանակ

Իտալիայի իշխանությունները արգելել են ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր կորոնավիրուսի տարածման տեսանկյունից առավել վտանգավոր լինելու պատճառով:

TACC-ի փոխանցմամբ, համապատասխան հանձնարարականը երեկ ստորագրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան ԱԳ նախարարության հետ համատեղ:

Նշվում է, որ արգելվում է ամեն տեսակի փոխադրման միջոցներով, այդ թվում՝ տրանզիտ ճանապարհով, մուտքը այն անձանց համար, որոնք վերջին 14 օրերի ընթացքում եղել են Հայաստանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բրազիլիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Չիլիում, Քուվեյթում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Օմանում, Պանամայում, Պերուում, Դոմինիկյան Հանրապետությունում:

Նաեւ նշվում է, որ դադարեցված է ուղիղ եւ ոչ ուղիղ ավիահաղորդակցությունը հիշյալ երկրների հետ, քանի որ 13 երկրից ոչ մեկը չի ներառվել ԵՄ կանաչ գոտում:

Իտալիայի սահմանը հատող ցանկացած օտարերկրացի, ինչպես նաեւ արտերկրից ժամանող իտալացիները պարտավոր են անցնել երկշաբաթյա կարանտին: Հիշյալը վերաբերում է նաեւ կանաչ գոտում ներառված եվրոպական 14 երկրին: Իտալիայի սահմանն առանց նախապայմանների բաց է միայն Շենգենյան գոտու երկրների համար:

Նախօրեին Իտալիայի սահմանը հատել թույլ չեն տվել Բանգլադեշի 200 քաղաքացու, որոնք Դաքքայից ժամանել էին հատուկ չվերթով: Արագ հետազոտման արդյունքում 77 բանգլադեշցու մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նախքան չվերթը նրանք ներկայացրել են կորոնավիրուսի բացասական թեստի մասին կեղծ տեղեկանքներ: Հետ են ուղարկվել նաեւ Դոհայից՝ Քաթարից, Իտալիա մեկնած քաղաքացիները:

Թեմայի այլ նորություններ