Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն

«Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմության շարժման համակարգողներից Իշխան Սաղաթելյանը՝ շարունակելով, որ հավանաբար դա կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն՝ հանրահավաքի ընթացքում իր ունեցած ելույթում ոստիկանությունը հանցագործության հատկանիշներ էր նշմարել։
 
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել ընդդիմության անցկացրած հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարությունների հետ կապված և զգուշացրել, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա ՀՀ ոստիկանության համարժեք արձագանքին: 
 
Նշենք, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժման» անդամների մի մասը գիշերել են Հանրապետության հրապարակում: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքը շարունակվելու է ժամը 16։00-ին։

Դեկտեմբերի 23-ին ողջ հանրապետությունում կշարունակվեն անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը։

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:

Թեմայի այլ նորություններ