Ինտեգրացիոն կապերի խորացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից. ՌԴ դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    26%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    26%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    26%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինտեգրացիոն կապերի խորացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից. ՌԴ դեսպան

Ինտեգրացիոն կապերի խորացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից. ՌԴ դեսպան

Մարտի 19-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք Ռուսաստանը շատ թանկ է գնահատում, ռազմավարական դաշնակցային են, ինչն ամրապնդված է բոլոր ոլորտներում սերտ փոխգործակցությամբ և երկու ժողովուրդների միջև պատմական, հոգևոր և մշակութային խոր կապերի առկայությամբ:

Անդրադառնալով Արցախում 2020 թվականի աշնան ողբերգական իրադարձություններին՝ դեսպան Կոպիրկինը նշել է Ռուսաստանի ղեկավարության ներդրումը ռազմական գործողությունների դադարեցման գործում, ներկայացրել տարածաշրջանում խաղաղ կյանքին վերադառնալու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը՝ ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը և լայնածավալ մարդասիրական օգնության ցուցաբերումը, խաղաղապահ զորախմբի եւ մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի գործունեությունը:

Դիվանագիտական առաքելության ղեկավարը կարծիք է հայտնել, որ այդ իրադարձությունները շատ հստակ ընդգծեցին ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների կարևորությունը: Նա նաև նշել է եռակողմ աշխատանքային խմբի նշանակալի դերը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սոցիալ-տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցերում:

Նշելով երկու երկրների հասարակություններում առկա պահանջն ինտեգրացիոն կապերի խորացման հարցում, ինչպես ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերություններում ՝ Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ այդ գործընթացն, անկասկած, բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների, նրանց զարգացման, անվտանգության, մշակութային և հոգևոր ինքնության պահպանման շահերից:

Դեսպան Կոպիրկինը նման կարծիք հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած կլոր սեղանին՝ «Ռուս-հայկական ռազմավարական միության արդիական հարցերն արդի սպառնալիքների և մարտահրավերների համատեքստում» թեմայով, հայտնում է ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Թեմայի այլ նորություններ