Ինչու Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Ինչու Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներին

Ինչու Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը շարունակում է մնալ ԲՀԿ-ի օրակարգում: ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում այդ մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: 

Նա նշեց, որ վարչապետի հրաժարականին հասնելու համար շարունակելու են օգտագործել ինչպես խորհրդարանական հարթակը, այնպես էլ փողոցային պայքարի ձեւաչափը: 

«Բացի փողոցային հանրահավաքային գործիքակազմից, մենք օգտագործում ենք նաեւ խորհրդարանական գործիքակազմը: Ինչպես տեսնում եք, «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդի նիստին չի մասնակցում, եւ չենք կարողանում այդ օրակարգը բերել խորհրդարան, որն է՝ ռազմական դրության չեղարկում եւ վարչապետի հրաժարականի հարցը»,- ասաց Իսայանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր կրկին դիմելու են Ազգային ժողովին՝ նորից նույն օրակարգով նիստ հրավիրելու համար:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներին՝ նույն խմբակցությունից Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Հանրահավաքներից կես ժամ առաջ, երկու ժամ առաջ մարդկանց Ազգային անվտանգության ծառայություն, Հատուկ քննչական ծառայություն են հրավիրում, այսինքն՝ մարդը հանրահավաքներին ֆիզիկապես ներկա լինելու խնդիր է ունենում: Այնպես որ այստեղ խնդիր չկա: Հենց որ հնարավորություն լինի, Գագիկ Ծառուկյանը ներկա է լինելու»,- վստահեցրեց Մելքումյանը:

Թեմայի այլ նորություններ