Ինչ ասացի՞ք, Ադյա՞ն, ես այդ մարդուն անձամբ չեմ ճանաչում. Արսեն Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանի կասկածների մասին (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Ինչ ասացի՞ք, Ադյա՞ն, ես այդ մարդուն անձամբ չեմ ճանաչում. Արսեն Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանի կասկածների մասին (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթի առնչությամբ քրեական գործի մասին լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Սավիթ Սանասարյանի հայտարարություններին և նշել, որ իրեն հայտնի տեղեկատվությունը ներկայացրել է համապատասխան մարմիններին՝ նրանց կողմից րավական գնահատական ստանալու նպատակով:

 

«Եթե կա գործում որեւէ հիմք՝ ինչ-որ մեկին մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը հանելու կամ գնահատական տալու գործողություններին, ապա դրանով զբաղվում են համապատասխան մարմինները: Ես չեմ ուզում մտնել այդ քրեադատավարական գործընթացների մեջ: Ինչ վերաբերում է իմ կողմից կեղծ ցուցմունք տալուն, ես կարծում եմ, որ կարելի է իմ տված ցուցմունքները կա՛մ ստուգել, կա՛մ, եթե վստահ են, որ ես կեղծ ցուցմունք եմ տվել, դրան նորից տան իրավական գնահատական՝ մեր երկրի օրենքներով նախատեսված իրավական պրոցեսներով»,–նշել է նախարարը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Դավիթ Սանասարյանը կասկածներ ունի, որ Թորոսյանի եւ Ադյանի ցուցմունքները մի սենյակում են գրվել, Թորոսյանը պատասխանեց. «Ինչ ասացի՞ք, Ադյա՞ն, ես այդ մարդուն անձամբ չեմ ճանաչում: Ես տեղյակ չեմ, թե նա ինչ ցուցմունք է տվել: Չգիտեմ ինչի մասին է խոսքը: Եթե որեւէ գործողության կամ որեւէ հայտնի ինֆորմացիայի մասին տրվել են նմանատիպ ցուցմունքներ, դա նույնպես հիմք է գործը քննող մարմինների կողմից հաշվի առնելու ապագայում իրենց որոշումները կայացնելիս»:

Լրագրողները նկատեցին, որ Դավիթ Սանասարյանն ասում է, որ այդ փաստերից ոչ մեկը չի ապացուցվել, ինչին Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Դա իմ խնդիրը չէ, եթե ես ինձ հայտնի տեղեկատվություն եմ ներկայացրել, ապա ապացուցման բեռը իրավապահ մարմիների վրա է եւ ոչ թե իմ»:

Պատասխանելով հարցին, թե ինքը մտավախություն չունի՞ արդյոք, որ իր ցուցմունքները կարող են ստուգվել, եւ ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերվեն, նախարարը պատասխանեց. «Ոչ մի մտավախություն չունեմ, դա նորմալ գործընթաց է, որ ցանկացած իրավական պրոցեսի ժամանակ տեղեկատվությունը բազմակողմանիորեն պետք է ստուգվի: Իմ ցուցմունքները կեղծ չեն եւ հիմնված են միայն իմ տիրապետած ինֆորմացիայի վրա»:

Նախարարը խոսեց նաև Դավիթ Սանասարյանի հայտարարության մասին՝ իրեն կարեկցելու վերաբերյալ, և որ իբր հանցակազմ կա իր գործողություններում, և նշեց. «Եթե ՀՀ որեւէ քաղաքացի կամ ոչ քաղաքացի կարծում է, որ որեւէ մեկի գործողություններում կա հանցակազմ, նա կարող է դիմել իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար: Անձնական դաշտ չէի ուզենա մտնել, որովհետեւ, ի տարբերություն իրեն, ես իրեն չեմ կարեկցում, հակառակը, կարծում եմ, որ նա պետք է հետեւություններ անի վերջին առնվազն կես տարվա գործողություններից՝ իր ապագան պլանավորելու գործում»:

Թորոսյանը չմեկնաբանեց Սանասարյանի այն հայտարարությանը, որ ինքը տեղյակ է եղել, որ ՊՎԾ աշխատակիցը ներգրավված է այդ գործընթացում.  «Չեմ ցանկանում ասուլիսը դատական պրոցեսի վերածել։ Սա իրավական պրոցես է, գործով անցնող անձինք եթե կարծում են՝ իրենց իրավունքները խախտվել են, կարող են դիմել իրենց իրավունքների վերականգնման համար»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե՝ եթե դատախազությունը, քննչական մարմիններն ապացուցեն, որ, այնուամենայնիվ, Դավիթ Սանասարյանն անմեղ է, ինքը դրանից հետեւություններ կանի՞ եւ հրաժարական կտա՞, Թորոսյանը պատասխանեց. «Ես ամեն օր հետևություններ եմ անում։ Հրաժարականի մասին հետեւություններ էլ անում եմ ամեն օր, չեմ սպասի իրեն»:

Նշենք, որ Սանասարյանը հայտարարել է, որ կարեկցում է Արսեն Թորոսյանին, քանի որ նրա գործողություններում հանցակազմ կա, այն է՝ կեղծ ցուցմունք տալը:

Թեմայի այլ նորություններ