«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Արսեն Ջուլֆալակյանի հետ. առաջարկը եղել է մարզիկինը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    30%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Արսեն Ջուլֆալակյանի հետ. առաջարկը եղել է մարզիկինը

«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Արսեն Ջուլֆալակյանի հետ. առաջարկը եղել է մարզիկինը

Մանդատը վայր դնելուց առաջ պարոն Ջուլֆալակյանը ինձ հետ առանձնազրույց է ունեցել: Իր բարձրաձայնած դրվագները մի փոքր ավելի մանրամասն ինձ ներկայացրել է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմանը:

«Մենք երկուսով լուծումների հետ կապված ճանապարհային քարտեզ էինք մշակել, և մեր մոտեցումները հստակեցրել էինք: Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Մակունցը՝ հայտնելով, որ երեկ Ջուլֆալակյանի առաջարկով խմբակցությունը հանդիպում է ունեցել վերջինիս հետ: Նա ավելի մանրամասնորեն է ներկայացրել խնդիրները, նաև պատասխանել է գործընկերների հարցերին: «Ես մնում եմ այն կարծիքին, որ, այո, բոլոր անդամները, որոնք ներկայացված են հանձնաժողովներումում, առանձին մոտեցումների հետ կապված իրենց առաջարկներն են ներկայացնում: Փորձում ենք Կառավարության մեր գործընկերներին համոզել մեր դիրքորոշումներում, երբեմն մեզ մոտ ստացվում է համոզել, երբեմն նրանք են մեզ համոզում: Եվ ինստիտուցիոնալ առումով սա ճիշտ ճանապարհն է»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Կառավարությանը ներկայացրած հարցապնդմանը, որով անվստահություն են հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Մակունցը նշեց, որ այս պահին չկան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը: «Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով և մոտեցումների վերանայման աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Մենք չենք կարծում, որ խնդիրների լուծման ճանապարհը միանգամից կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին: Առաջիկայում նույնպես քննարկումների առիթ կունենանք նախարարի հետ և մեր դիտարկումները կներկայացնենք»:

Արձագանքելով  ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի՝ կոռումպացված դատավոր լինելու մասին կարծիքին, Մակունցը նշեց, որ Ազգային ժողովում ՍԴ դատավորների ընտրության հետ կապված 3 մոտեցում կա: «Առաջինը, որ ընդհանրապես որևէ կերպ փորձել առնչություն չունենալ դատաիրավական համակարգի, ՍԴ-ի նորացման գործընթացին. մեր կարծիքով նման տեսակետ ունեն «Լուսավոր Հայաստան» և  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:  Արտախորհրդարանական որոշ  ուժերի,  նաև Արման Բաբաջանյանի կարծիքով՝ կա՛մ պետք է մեր սիրելիները լինեն, կա՛մ ոչ ոք չլինի: Երրորդը՝ պետք է գոյություն ունեցող դատական համակարգից հասկանանք, թե արդյոք մենք մերժում ենք բոլոր գործող դատավորներին, թե ոչ»:

Մակունցը նաև մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցելու ՍԴ դատավորի քվեարկությանը: «Մտահոգիչ այն կոնտեքստում, որ 2 ընդդիմադիր խմբակցությունները որևէ մասնակցություն չեն ցանկանում ունենալ ՍԴ նորացման գործընթացում»:

Թեմայի այլ նորություններ