«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս մասին Բաղդասարյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում կա կետ և՛ կուսակցությունների մասին օրենքի, և՛ ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Օրենսգրքի փոփոխության հետ կապված աշխատանքները սկսվել են դեռ 2019թ. ամռանը: Կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռ պետք է որոշումներ կայացնել: Սա տրամաբանական գործողությունների ընթացք է: Մենք չենք բացառում որևէ փուլում արտահերթ ընտրությունների անցկացումը»,- ասաց Բաղդասարյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Թեմայի այլ նորություններ