Իդլիբում ռուս-թուրքական պարեկային ծառայությունն 1-ին անգամ իրականացվել է ամբողջ ծավալով
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Իդլիբում ռուս-թուրքական պարեկային ծառայությունն 1-ին անգամ իրականացվել է ամբողջ ծավալով

Իդլիբում ռուս-թուրքական պարեկային ծառայությունն 1-ին անգամ իրականացվել է ամբողջ ծավալով

Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու երկայնքով իրականացվել է ռուս-թուրքական 19-րդ համատեղ պարեկային հերթապահությունը։

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդման համաձայն՝ 1-ին անգամ հերթապահությունը կատարվել է մարտի 5-ին ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությամբ նախատեսված երթուղու ողջ երկայնքով` հասնելով մինչև Այն-ալ-Հավր բնակաբայր։

Պարեկային ծառայությունն իրականացվել է ավելի քան 70 կմ երկարությամբ ճանապարհի վրա։ 

Հաղորդվում է, որ հերթապահությունը օդից հսկել են Ռուսաստանի ԶՈՒ-ին պատկանող անօդաչու թռչող սարքերը։ Ռուսական կողմից մասնակցել են  БТР-82А զրահամեքենաներ։   

Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։

Աղբյուր`    Demokrathaber

Թեմայի այլ նորություններ