Հունական մեդիա. Թուրքիան նոր հակատանկային միջոցները Հունաստանի դեմ է օգտագործելու
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Հունական մեդիա. Թուրքիան նոր հակատանկային միջոցները Հունաստանի դեմ է օգտագործելու

Հունական մեդիա. Թուրքիան նոր հակատանկային միջոցները Հունաստանի դեմ է օգտագործելու

Թուրքական FNSS ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրված նոր հակատանկային միջոցների մատակարարումը Թուրքիայի զինված ուժերին արձագանք է գտել հունական մամուլում:

Հունական «Pentapostagma» կայքն անդրադարձել է հակատանկային զրահապատ մեքենաների մատակարարմանն ու ռուսական «Kornet» և թուրքական «Umtas» հակատանկային հրթիռների ինտեգրմամբ դրանց հաջող փորձարկումներին։

«Թուրքերը պատրաստվում են…» վերնագրով հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ Թուրքիայի բանակը նոր հակատանկային միջոցներով համալրելու մասին հայտարարությունը հաջորդել է Հունաստանի՝ ԱՄՆ-ից 1200 միավոր M117 զրահամեքենա և 350 միավոր M2A2 Bradley հարձակողական զրահամեքենաներ գնելու մասին հայտարարությունից հետո:

Հոդվածում պնդում է արվել նաև, որ Թուրքիան նախատեսում է իր սպառազինության մեջ մտցրած  «Kaplan» և «Pars» հակատանկային համակարգերն օգտագործել հունական տանկերի դեմ:

Հույն ռազմական լրագրողներից մեկն էլ սոցցանցում արած մեկնաբանության մեջ հարց է հնչեցրել, թե արդյոք Թուրքիան Միջերկրական ծովում սպասվող բախումից հետո նախատեսում է երկու երկրների սահմանով հոսող Մարիցա գետի կողմից օկուպացիայի ենթարկել Հունաստանը:

Նշենք, որ «Kaplan» թրթուրավոր թեթև քաշային հակատանկային զրահապատ համակարգերի ու «Pars» անվավոր հակատանկային զրահապատ համակարգերի առաջին խմբաքանակները թուրքական զինված ուժերին մատակարարվեցին 2019-ի դեկտեմբերին: Այնուհետև դրանք  թուրքական զինված ուժերի կողմից փորձարկվեցին ռուսական «Kornet» և թուրքական «Umtas» հակատանկային հրթիռներով:

Մինչև 2022թ. Թուրքիայի բանակին պետք է մատակարարվի ընդհանուր առմամբ 260 համակարգ (184 միավոր թրթուրավոր, 76 միավոր անվավոր), որոնցից 196-ի աշտարակներին տեղադրված կլինի թուրքական, իսկ 64-ի աշտարակներին ռուսական հակատանկային հրթիռներ:

 

Աղբյուր`    Cumhuriyet

Թեմայի այլ նորություններ