Ցուցարարները փակել են ՀՀ նախագահի առանձնատան ճանապարհը, ՀՓՇ-ի անդամները վրաններ տեղադրեցին Դեմիրճյան փողոցում. ոստիկանությունն ուժեր է կուտակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ցուցարարները փակել են ՀՀ նախագահի առանձնատան ճանապարհը, ՀՓՇ-ի անդամները վրաններ տեղադրեցին Դեմիրճյան փողոցում. ոստիկանությունն ուժեր է կուտակում

Ցուցարարները փակել են ՀՀ նախագահի առանձնատան ճանապարհը, ՀՓՇ-ի անդամները վրաններ տեղադրեցին Դեմիրճյան փողոցում. ոստիկանությունն ուժեր է կուտակում

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ կոչ արեց փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը և ասաց, որ չպետք է թույլ տալ պատգամավորներին մուտք գործել Ազգային ժողովի շենք։ Դրանից հետո իրավիճակը կտրուկ լարվեց, քաշքշուկ սկսվեց ոստիկանների և նրանց միջև: Հանրահավաքի մասնակիցներն այս պահին շրջափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը: Ցուցարարներն արդեն վրաններ են տեղադրել Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց: «Ինտերլուր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դեմիրճյան փողոցում ուժեր է կուտակում նաև ՀՀ ոստիկանությունը: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսանի առանձնատունը Դեմիրճյան փողոցին հարակից է: Ստացվում է, ցուցարաները փակել են նաև նախագահի տան ճանապարհը. Արմեն Սարգսյանը կարող է տուն գնալ միայն Պռոշյան փողոցով. այսպես ասած՝ հետնամուտքով: Հանրահավաքի մասնակիցների կողմից փակված է նաև Բաղրամյան պողոտան: Շարժման անդամները հայտարարում են, որ խորհրդարանի շենք մուտք գործելու մտադրություն չունեն և խորհրդարանի մուտքերը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև հրաժարական ներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դեմիրճյան փողոցում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված, որոնք փակել են փողոցի կեսը, իսկ նրանց դիմաց՝ փողոցի մյուս հատվածում, բողոքի ակցիա անող քաղաքացիները վրաններով և աղբամաններով բարիկադներ են ստեղծել: 

Ցուցարարները մտադիր են գիշերն անցկացնել Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում: Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում և ստեղծել պայմաններ՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար:

«Ավելացնում ենք մեր վրանները, պայմաններ ենք ստեղծում, որպեսզի կարողանանք մնալ այստեղ: Առավոտյան այս խորհրդարան որևէ պատգամավոր չի մտնելու»,- ասաց Սաղաթելյանը:

Թեմայի այլ նորություններ