Հովիկ Աղազարյանն առաջարկում է անցնել երկպալատ խորհրդարանական համակարգի
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    45%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    69%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    49%
    13 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    89%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հովիկ Աղազարյանն առաջարկում է անցնել երկպալատ խորհրդարանական համակարգի

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկում է Հայաստանում անցնել երկպալատ խորհրդարանական համակարգի: Այս մասին Աղազարյանն ասաց խորհրդարանում ապրիլի 16-ի իր ելույթում:

«Իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է անցնենք երկպալատ խորհրդարանական համակարագի: Մենք ունենում ենք Վերին պալատ, բացի այս մեր պալատից, ենթադրենք՝ 100 հոգուց բաղկացած, որտեղ 50 հոգին ընտրվում են Արցախից և հայրենիքի մեր այս հատվածից, իսկ մնացած 50 հոգին ընտրվում են ամբողջ աշխարհից: Հավաքվում են տարեկան մեկ անգամ և ինչ-որ գործառույթներ են իրականացնում, որոնց մասին կարելի է մանրամասնել»,- ասաց Աղազարյանը:

Պատգամավորն առաջարկեց այս ճանապարհի մեկնարկին ավելացնել Հանրային խորհրդի լիազորությունները:

Թեմայի այլ նորություններ