Հիմնական դերակատարներից շատ քչերին են ձեռնտու սպասվող ընտրությունները. Փաստաբան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    96%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    74%
    12 կմ/ժ
  • Արցախ 9°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հիմնական դերակատարներից շատ քչերին են ձեռնտու սպասվող ընտրությունները. Փաստաբան

Հիմնական դերակատարներից շատ քչերին են ձեռնտու սպասվող ընտրությունները. Փաստաբան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ում են ձեռնտու արտահերթ ընտրությունները

Երբ գրեթե բոլորը խոսում են արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարներից շատ քչերին են ձեռնտու սպասվող ընտրությունները (այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ):

Այս ընտրություններն ամենաքիչը ձեռնտու են «Լուսավոր Հայաստան»-ին, Վազգեն Մանուկյանին, արտերկրում ապաստանած նախկիններին, ՀՀԿ-ին և ճամբարափոխ եղած բոլոր քաղաքական առնետներին: «Լուսավոր Հայաստան»-ը կարող է կորցնել իր ներկայիս բացառիկ քաղաքական ազդեցությունը կամ դրա մի մասը: Վազգեն Մանուկյանը վերջնականապես կկորցնի «17»-ի ֆորմատը և կփակի իր քաղաքական կարիերայի վերջին էջը: ՀՀԿ-ն, նույնիսկ չմասնակցելով ընտրություններին, նորից ծանր պարտություն կկրի, քանի որ չի կարողանում հանդես գալ նոր առաջնորդով և նոր հայտով: Քրեական գործերի պատճառով արտերկիր փախածներն ու սեփական թիմերին դավաճանածներն էլ նվազագույնը 5 տարի դուրս կմնան քաղաքական խաղից:

Արտահերթ ընտրությունները հարաբերականորեն ձեռնտու են Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը և մի քանի այլ արտախորհրդարանական ուժերի: Վարչապետ Փաշինյանին, իհարկե, ձեռնտու է վերահաստատել իր լեգիտիմությունը, ինչպես նաև մաքրել սեփական թիմը բոլոր դավաճաններից ու թափթփուկներից, սակայն ընտրական ցանկացած գործընթաց մեծ ռիսկեր ու ցնցումներ է ենթադրում, ինչը ցանկալի չէ պետության և տնտեսության համար պատասխանատու ուժին: Ծառուկյանի համար այս ընտրությունները ևս մեկ շանս են ապացուցելու, որ ԲՀԿ-ն կենսունակ է բոլոր ժամանակներում, բայց որպես պրագմատիկ գործիչ՝ Ծառուկյանի համար սա ռեսուրսների ավելորդ վատնում է: Արամ Սարգսյանն այս ընտրություններով կարող է դառնալ խորհրդարանական ուժ և լրացնել կառուցողական ընդդիմության և քաղաքական բուֆերի թափուր տեղը: Բոլոր կենսունակ արտախորհրդարանական ուժերի համար այս ընտրությունները շանս են չկողմնորոշված մոտ 40 տոկոսանոց ընտրազանգվածից մաս պոկելու և քաղաքական վերելք գրանցելու համար, սակայն ձախողվելու դեպքում այդ ուժերը կարող են ընդհանրապես վերանալ կամ երկարատև մոռացության մատնվել:

Արտահերթ ընտրություններն ամենաշատը պետք են Ռոբերտ Քոչարյանին, «Դաշնակցության»-ը և Լևոն Տեր-Պետրոսյանին: Լևոն Տեր-Պետրոսյանի համար հոյակապ պահ է բոլորին հիշեցնել, որ ինքը 1998-ին ճիշտ էր, իսկ մյուսները՝ սխալ, ինչպես նաև դառնալ խորհրդարանական ամենամեծ ընդդիմության առաջնորդը: Դաշնակցությունն էլ վերջապես շանս կստանա նորից հայտնվելու խորհրդարանում և սփյուռքի կառույցների մոտ արդարացնելու իր ֆինանսավորումն ու ընտրված ռադիկալ դիրքավորումը: Եվ վերջապես, Քոչարյանն այս ընտրություններով կկարողանա ավելի քաղաքականացնել իր դեմ եղած քրեական գործերը, իսկ ինչ-որ մի անհավանական միջամտության դեպքում կարող է և ամբողջությամբ խլել իշխանությունը: Իհարկե, Քոչարյանի համար այս ընտրությունները կդառնան վերջինն ու մի խայտառակ ֆիասկո, եթե նա մասնակցի ու «չկրի», քանի որ կվերանան նրա մասին շրջանառվող բոլոր միֆերը: Չնայած Քոչարյանի համար այս ընտրությունները շատ ռիսկային են, բայց նա պարզապես այլ տարբերակ չունի:

Սպասենք ու տեսնենք, թե որքանով են այս արտահերթ ընտրությունները ձեռնտու լինելու ժողովրդին»: 

Թեմայի այլ նորություններ