ՀՀ վարչապետը խոսել է գազի գնի, ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ վարչապետը խոսել է գազի գնի, ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի մասին

ՀՀ վարչապետը խոսել է գազի գնի, ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի այս տարվա վերջին գագաթնաժողովին, որն անցկացվում է առցանց ձեւաչափով: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել նիստը նախագահող կողմին՝ Բելառուսին, այնուհետ խոսել է գազի սակագնի, ինչպես նաեւ դեպի ԵԱՏՄ որոշ երկրներ  ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման մասին:

«ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունեն կարեւոր նշանակություն: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը»,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ Գագաթնաժողովին ԵԱՏՄ երկրների ղեկավարները կընդունեն մինչեւ 2025 թվականի ռազմավարությունն ինտեգրման մասին, կարող է նաեւ որոշում կայացվել Ուզբեկստանին եւ Կուբային դիտորդի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: Նրանք եւս մասնակցում են նիստին:

Թեմայի այլ նորություններ