ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցչի դեմ հնչեցված լրտեսության մեղադրանքներն անհիմն են. Ստեֆան Դյուժարիկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    38%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցչի դեմ հնչեցված լրտեսության մեղադրանքներն անհիմն են. Ստեֆան Դյուժարիկ

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցչի դեմ հնչեցված լրտեսության մեղադրանքներն անհիմն են. Ստեֆան Դյուժարիկ

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը «անհիմն» է որակել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի դեմ ուղղված լրտեսության մեղադրանքները:

Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

«Նրա դեմ հնչեցված մեղադրանքները ... լրտեսության մեղադրանքներն անհիմն են, և ես վճռականորեն պաշտպանում եմ նրան: Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, ինչ ինձ հայտնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի իմ գործընկերները. կազմակերպությունը և ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, որ Մարիան Քլարկ-Հաթթինգը կավարտի այս ամիս Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի իր պարտականությունները, որից հետո նա կնշանակվի այլ հանձնարարության կատարման համար»,- ասել է նա ու հավելել՝ Քլարկ-Հաթթինգը բարձր որակավորում ունեցող, չափազանց փորձառու և նվիրված մասնագետ է, որը նախկինում ծառայել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակում, ինչպես նաև զբաղեցրել է այլ պաշտոններ Մալայզիայում, Սոմալիում, Գվինեայում, Բենինում և Մադագասկարում: 

Բացի այդ, Դյուժարիկը հիշեցրել է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում գործում է 1993 թվականից և մշտապես սերտ և արդյունավետ գործընկերություն է ունեցել երկրի կառավարության հետ:

Թեմայի այլ նորություններ