ՀՀ-ում իշխանափոխությունը պետք է լինի 2023թ-ին՝ ԱԺ հերթական ընտրություններին. Էդմոն Մարուքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    22%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    86%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    47%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    22%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    22%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

ՀՀ-ում իշխանափոխությունը պետք է լինի 2023թ-ին՝ ԱԺ հերթական ընտրություններին. Էդմոն Մարուքյան

ՀՀ-ում իշխանափոխությունը պետք է լինի 2023թ-ին՝ ԱԺ հերթական ընտրություններին. Էդմոն Մարուքյան

Խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարց տվեցին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին, թե արդյո՞ք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմիանա «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած հանրահավաքին:

Մարուքյանը հայտարարեց, որ համագործակցում են տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախագծեր իրականացնում, եթե օրակարգերը համընկնում են:

«Մինչ օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով և այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ, և դրանք ստեղծվել են: Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և այդտեղ նոր բան չկա, երբ որևէ ընդդիմադիր ուժ հանրահավաք է կազմակերպում»,- նշեց Մարուքյանը՝ անդրադառնալով երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի նախաձեռնած հանրահավաքին՝ հավելելով, որ հանարահավաքի օրակարգին ծանոթ չէ:

Հարցին, թե եթե հրապարակում հնչի կառավարության հրաժարականի պահանջ, ԼՀԿ-ն կմիանա՞, Մարուքյանն արձագանքեց՝ եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, ապա խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց: «Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը, «Լուսավոր Հայաստանը» ինքն է որոշում՝ ինչ հայտարարի: Եվ եթե պետք լինի մեր նախաձեռնած հարցի շուրջ կոնսոլիդացիա, մենք կնախաձեռնենք հանդիպումներ: Իշխանության հրաժարականի կոչերն էլ պետք է ունենան հստակ կառուցվածք: Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և նրա փոխարեն վարչապետ դառնա, ասենք Ռոմանոս Պետրոսյանը դա կգոհացնի՞ այդ հրաժարականը պահանջողներին»,- ընդգծեց Մարուքյանը:

Նա նաև նշեց, որ իրենց կարծիքով 2023թ-ին՝ ԱԺ հերթական ընտրություններին, ՀՀ-ում պետք է լինի իշխանափոխություն: «Այս իշխանությունից իմ ակնկալիքն այն է, որ ընտրությունների միջոցով իշխանությունը հանգիստ հանձնի: Ես ուրիշ գլոբալ անկալիք այլևս չունեմ այս իշխանությունից, ակնկալում եմ, որ չի կեղծի ընտրություններ, ադմինիստրատիվ ռեսուրս չի կիրառի, չի օգտվի սուպերվարչապետական համակարգից, և եթե պարտվի ընտրություններում, իշխանությունը կհանձնի խաղաղ, և ՀՀ-ում առաջին անգամ տեղի կունենա խաղաղ իշխանափոխություն»,-ասաց Մարուքյանը:

«Կամ էլ պետք է Մի 200.000-300 000 մարդ պետք է գա և ԱԺ-ի շենքը գրավի, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ, ուրիշ տարբերակներ չկան»-եզրափակեց Մարուքյանը:

Թեմայի այլ նորություններ