ՀՀ-ն պետք է սեփական շահերով առաջնորդվի. «Իմ քայլը»-ի անդամը՝ հնարավոր համագործակցությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ-ն պետք է սեփական շահերով առաջնորդվի. «Իմ քայլը»-ի անդամը՝ հնարավոր համագործակցությունների մասին

ՀՀ-ն պետք է սեփական շահերով առաջնորդվի. «Իմ քայլը»-ի անդամը՝ հնարավոր համագործակցությունների մասին

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը շեշտում է, որ որևէ ֆորմատով որևէ պլատֆորմի մասնակցության հարցում Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով: Թունյանը նման տեսակետ հատնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ստեղծվելիք համագործակցության հարթակի մասին՝ նշելով, որ դրան մասնակից են դառնալու Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, և ցանկության դեպքում, նաև Հայաստանը:

Լրագրողը  հետաքրքրվեց, թե ի՞նչ տեսակետներ կան այս առումով:

Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանը երկար տարիներ մասնակցում է օրինակ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքներին: «Հայաստանն այդ կազմակերպության համահիմնադիրներից է, այն ունի 12 անդամ, նաև՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Վրաստանը և բազում այլ երկրներ: Այսինքն՝ եթե գլոբալ վերցնենք՝ Հայաստանը պետք է սեփական շահերը առաջնորդի, և եթե այդ շահերից բխում է, որ ինչ-որ պլատֆորմի մասնակցի, ուրեմն պետք է մասնակցի, եթե ոչ՝ ապա ոչ»,- ասաց պատգամավորը: 

Հարցին ի պատասխան, թե իրատեսական համարում է այս իրավիճակում նման գործակցություն՝ Թունյանն ասաց՝ ժամանակը գա, եթե քննարկելու անհրաժեշտությունը լինի, կքննարկեն և կարծիք կարտահայտեն:

Թեմայի այլ նորություններ