ՀՀ-ն ակնկալում է միջազգային առավել հասցեական արձագանք իր տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին. Արմեն Սարգսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ՀՀ-ն ակնկալում է միջազգային առավել հասցեական արձագանք իր տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին. Արմեն Սարգսյան

Հայաստանն ակնկալում է  միջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացվող ոտնձգություններին: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացի հետ հանդիպմանը: 

Նախագահ Սարգսյանը և դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ, կարևորել ընդհանուր հետաքրքրությունների ներկայացնող ոլորտների որոշակիացումը: Որպես համագործակցության առաջնային և մեծ ներուժ ունեցող ուղղություններ նշվել են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները:

Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո  երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, մասնավորապես ընդգծել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող և ազատությունից զրկված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:

Նախագահը անդրադարձել է նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին: Հայաստանի նախագահը նշել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն այս խնդիրներին։

Նշելով, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ երկու երկրներն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, և ինքն իր հերթին առավելագույն ջանքեր կներդնի դրանք ավելի ամրապնդելու, հայ-չեռնոգորական օրակարգն առաջ մղելու համար:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Պոնորացին և մաղթել հաջողություններ:

Հանրապետության նախագահն իր ողջույններն է փոխանցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, և հույս է հայտնել, որ այն տեղի կունենա հնարավորինս շուտ:

Նորանշանակ դեսպանը ( նստավայրը՝ Կիև) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին: 

Նախագահ Սարգսյանը և դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ, կարևորել ընդհանուր հետաքրքրությունների ներկայացնող ոլորտների որոշակիացումը: Որպես համագործակցության առաջնային և մեծ ներուժ ունեցող ուղղություններ նշվել են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները:

Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, մասնավորապես ընդգծել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող և ազատությունից զրկված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:

Նախագահը անդրադարձել է նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին: Հայաստանի նախագահը նշել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն այս խնդիրներին։

Թեմայի այլ նորություններ