Գրեթե երկու ամիս ընդմիջումից հետո հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 26-ին տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը։
Կառավարությունը վերջին անգամ նիստ էր հրավիրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների օրը, որի ժամանակ ընդունվեց ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումը։