ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը հայտնվել է փակուղային իրավիճակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը հայտնվել է փակուղային իրավիճակում

ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը հայտնվել է փակուղային իրավիճակում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում եւ այժմ ձեռնարկում է արկածախնդիր ու ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաեւ սեփական ժողովրդի առջեւ»։

Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ ԱԳՆ տարածած հայտարարութան մեջ նշվում է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: ԱԳՆ-ն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակում հրամայական են հրադադարի անվերապահ եւ լիակատար վերականգնման, պահպանման եւ ամրապնդման ջանքերը։

«Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես եւ Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների եւ հրանոթների կիրառմամբ: ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար եւ Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները եւ բնակչությունը։

Հատկանշական է, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ եւ սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո»,- ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ