ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    16%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ի շարունակություն օրերս կայացած զրույցի՝ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը։ 

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի առանցքում էին նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր։ Այս առնչությամբ երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան՝ կարևորելով վերջինիս առաջմղումը գալիք տարում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը պատրաստ է ինչպես ազգային պետությունների մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում: Այս մասին հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նման հանդիպումները կկայանան, եթե կողմերը դրանց պատրաստ լինեն: Ըստ Լավրովի՝ այս պահին օրակարգային խնդիրներն են՝ զինված բախումների բացառումը, զոհվածների աճյունների փոխանակումն ու գերիների վերադարձը, ինչպես նաև, անկախ կրոնական պատկանելությունից, մշակութային կոթողների անվտանգության ապահովումը: 

Թեմայի այլ նորություններ