Հայտարարված թվերը կարող են փոխվել. պատգամավորները՝ Փաշինյանի՝ ժամկետային ծառայությունը կրճատելու հայտարարության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    91%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    68%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    89%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    74%
    4 կմ/ժ
  • Արցախ 8°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայտարարված թվերը կարող են փոխվել. պատգամավորները՝ Փաշինյանի՝ ժամկետային ծառայությունը կրճատելու հայտարարության մասին

Հայտարարված թվերը կարող են փոխվել. պատգամավորները՝ Փաշինյանի՝ ժամկետային ծառայությունը կրճատելու հայտարարության մասին

«Գաղափարը, երբ բարձրաձայնվում է, պետք չէ այն դարձնել հաստատված ծրագիր, որը վաղը Կառավարությունը հաստատելու է»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ պայմանագրային զինծառայությունը 5 տարում 3 ամիսը մեկ իրականացնելու փոփոխությունների մասին հայտարարությանը:

«Այս նախագծի մասին դեռ շատ վաղ է խոսելը, սա դեռ աշխատանքային շատ վաղ քննարկում է, որը բարձրաձայնվել է՝ հանրային քննարկում ծավալելու նպատակով: Քննարկման ժամանակ մարդիկ, մասնագետները, փորձագետները կարծիքներ են հայտնում: Հայտարարված թվերը կարող են և փոխվել»,- ասաց Եղոյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ շեշտեց, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացնելու են իրենց նախընտրական ծրագրերը. «Այդ ծրագրերում, բնականաբար, անդրադարձ արվելու է անվտանգային հարցերին, բանակաշինությանը և այլ հարցերի: Երբ կհրապարակվի ծրագիրը, հարցերը կխնդրեմ՝ այդ ժամանակ ուղղել»:

Թեմայի այլ նորություններ