«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները չեն պատրաստվում ազատել Բաղրամյան պողոտան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները չեն պատրաստվում ազատել Բաղրամյան պողոտան

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները չեն պատրաստվում ազատել Բաղրամյան պողոտան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ անցկացնող «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները չեն պատրաստվում ազատել Բաղրամյան պողոտան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շարժման անդամ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք հետևողականորեն գնում ենք առաջ: Ցանկանում եմ հստակ նշել, որ նախագահը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված ունի ամբողջական պատասխանատվություն, և ստեղծված իրավիճակից հանգուցալուծման ելքերից մեկն այն է, որ պահպանվի Սահմանադրությունը և դիմի Սահմանադրական դատարան: Վաղը ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը և կգնանք այդ ուղղությամբ: Ակնհայտ է, որ այս պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու»,- ասաց Սաղաթելյանը: Շարժման անդամը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ վարչապետի հետ հանդիպում և քննարկում չեն նախատեսում: Սաղաթելյանը նշում է՝ վարչապետը չի ցանկանում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների.

«Դա բլեֆ է: Տեսնելով, որ մեր շարժումը գտնվում է իր վերելքի վրա, նա ցանկանում է փոխել օրակարգը և մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ: Եթե իրենք անկեղծ են, թող հենց հիմա գա ԱԺ, հրաժարական տա ու լինեն արտահերթ ընտրություններ»:

Սաղաթելյանն ընդգծեց՝ իրենք չեն նահանջելու և գնալու են մինչև վերջ: «Ակնհայտ է, որ այս պողոտան չի ազատվելու ու մեր գործողություններում նահանջ չի լինելու: Մենք այսօր ժողովրդի հետ հասել ենք մի կետի, երբ հաղթանակը մոտ է»:

«Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները Բաղրամյան պողոտայից շարժվեցին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը որդեկորույս մայրերի և եղբայրներին ու ամուսիններին կորցրած կանանց կողքին լինելու համար:

Թեմայի այլ նորություններ