Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության հարաբերություններով. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միշուստինին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 10°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության հարաբերություններով. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միշուստինին

Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության հարաբերություններով. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միշուստինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:

Ինչպես տեղեկացրին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության, դաշնակցային և ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով:

«Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ապագային միտված համագործակցության հետևողական ընդլայնումը տնտեսական, մշակութային, հումանիտար, գիտական և այլ ոլորտներում կդառնա տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման երաշխիք»,- մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սարգսյանը Միխայիլ Միշուստինին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Թեմայի այլ նորություններ