«Հայաստան» դաշինքը գոհ է նախընտրական քարոզարշավից
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

«Հայաստան» դաշինքը գոհ է նախընտրական քարոզարշավից

«Հայաստան» դաշինքը գոհ է նախընտրական քարոզարշավից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ամփոփեց «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Սողոմոնյանը նշեց, որ ընդհանուր առմամբ դաշինքը գոհ է նախընտրական քարոզարշավից:

«Որպես դաշինքի ներկայացուցիչ և  ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ ուզում եմ փոխանցել իմ գոհունակությունը այն ընդունելությունից, որին արժանացել է և դաշինքի ղեկավարը, և առաջնորդները, և ընդհանրապես դաշինքի ներկայացուցիչները տարբեր մարզերում և տարբեր քաղաքներում: Շնորհակալություն ձեզ այդ ընդունելության համար, մենք այդպես էլ ,անկեղծ ասած, սպասում էինք, որ նման ընդունելություն է լինելու»,- ասաց Սողոմոնյանը:

Դաշինքի անունից և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Սողոմոնյանը ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում չեն հասցրել տեսնել, հանդիպել և իրենց ծրագրերը ներկայացնել:

«Ովքեր չեն կարողացել կամ չեն հասցրել հանդիպել, ես բոլոր այդ մարդկանցից ներողություն եմ խնդրում:Վստահ եմ, որ առաջիկայում նման հնարավորություն լինելու և անպայման հանդիպելու ենք»,- եզրափակեց Սողոմոնյանը:

Թեմայի այլ նորություններ