Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամներ Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ:

Հայ խորհրդարանականները մանրամասներ են ներկայացրել  Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ, ընդգծել ռազմական գործողություններում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավվածության փաստը: Նշվել է, որ պատերազմի ընթացքում փորձ է արվել հերթական ցեղասպանությունն իրականացնել խաղաղ հայ բնակչության նկատմամբ:

Հյուրի խնդրանքով հայ խորհրդարանականներն  անդրադարձել են հետպատերազմական իրավիճակին, կարեւորել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Թեմայի այլ նորություններ