Հաստատվել է ինքնամեկուսացման նոր կարգ. Պարետը ներկայացրել է կանոնների փոփոխությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    9 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    45%
    26 կմ/ժ
  • Լոռի 13°C
    80%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    89%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    77%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    53%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.29121
  • Դոլար = 387.973

Հաստատվել է ինքնամեկուսացման նոր կարգ. Պարետը ներկայացրել է կանոնների փոփոխությունները

Հաստատվել է ինքնամեկուսացման նոր կարգ. Պարետը ներկայացրել է կանոնների փոփոխությունները

Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է պարետ, առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Տվյալ անձանցից թեստավորման համար նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իրենց գտնվելու (ինքնամեկուսացման) վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցելության միջոցով:

Իսկ արտերկրում կատարված թեստավորման բացասական պատասխանի առկայությունը ՀՀ ժամանող անձանց չի ազատում ինքնամեկուսացման պահանջից»:

Թեմայի այլ նորություններ