Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվում. կլինի շուրջօրյա նստացույց
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվում. կլինի շուրջօրյա նստացույց

Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվում. կլինի շուրջօրյա նստացույց

Հանրապետության հրապարակում քաղաքացիները վրաններ են տեղադրում՝ նշելով, որ մնալու են այդտեղ այնքան, մինչև վարչապետը հրաժարական տա: 

Ոստիկանների հետ բանակցելուց հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ վրանների տեղադրումն անօրինական քայլ չէ, սա խաղաղ հավաք է, և արդեն հայտարարվել է, որ լինելու է շուրջօրյա նստացույց:

«Ոստիկանները նշեցին, որ քաղաքացիների՝ վրանների տեղադրման որոշումը կքննարկեն վերադասների հետ և կներկայացնեն իրենց դիրքորոշումը»,- ասաց Զոհրաբյանը: 
 

Առաջիկա ժամերին «Հայրենիքի փրկության շարժումը» Հանրապետության հրապարակում վրաններ կտեղադրի՝ այնտեղ գիշերելու համար: Այս մասին տեղեկացրեց շարժման համակարգող, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը: Վերջինս նաեւ նշեց՝ մինչեւ ժամը 18:00-ն ժամանակ են տալիս իշխող «Իմ քայլ» խմբակցությանը, իրենց խոսքերով, ներկայանալու եւ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու, լուծումներ գտնելու համար:

«Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք՝ վերջին հաշվով խնդիրը լուծվելու է խորհրդարանում: Այս պահից սկսած՝ ժամանակը գնում է»,- նշեց Սաղաթելյանը: Ըստ նրա՝ շրջափակված են մնում կառավարության, դատախազության եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության շենքերը:

ՀՅԴ ներկայացուցիչը ընդգծեց՝ սա հետեւողական, վճռական, համառ պայքար է լինելու, թեեւ եղանակը ցուրտ է, բայց իրենք պինդ են, ամուր: «Հերթով մեր պահանջները թելադրելու ենք, գնանք առաջ, հետքայլ չկա, նահանջ չկա»,- ընդգծեց շարժման համակարգողը:

Թեմայի այլ նորություններ